Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մանկական եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցը

«Մանկական եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցը
15.07.2015 | 16:02

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:


Միքայելը 2012-ից մասնակցել է «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը սիրված մրցույթում:

12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռևս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների, արժանացել է ամենատարբեր մրցանակների:
Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում:
Միքայելը նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել և հնչյունավորել է մի շարք մուլտֆիլմեր և ֆիլմեր:

2014-ից նա իրեն սկսել է փորձել նաև հեռուստատեսային աշխարհում և վարել է «Փազլ» մանկական հաղորդումը:


Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի և Բրունո Մարսի երգերը և ակտիվորեն հետևում է նրանց երաժշտական գործունեությանը:
Նրա երգերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

https://www.youtube.com/watch?v=uTf35ilC21c-

https://www.youtube.com/watch?v=rL7tXkuMoYw-
https://www.youtube.com/watch?v=qAJTBBFfApI-
«Մանկական եվրատեսիլն» այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում` «Բացահայտի՛ր» նշանաբանի ներքո:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ